Պուշկինի թունելը գիշերը ժամանակավորապես կփակվի

Պուշկինի թունելը գիշերը ժամանակավորապես կփակվի

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 01.00-ից մինչև 05.00, Պուշկինի թունելը փակ է լինելու։ Պուշկինի թունելի երթևեկելի հատվածում գտնվող դիտահորի կոտրվածքի հետևանքով երթևեկության համար առաջացել է խոչընդոտ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից:

Թունելը սպասարկող ընկերության աշխատակիցների կողմից տվյալ դիտահորն ապամոնտաժվելու է, և տեղադրվելու է նորը։