Նանա Սարգսյանը վայր է դնում ավագանու մանդատը

Նանա Սարգսյանը վայր է դնում ավագանու մանդատը

Մենք տեղեկացանք, որ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Նանա Սարգսյանը պատրաստվում է վայր դնել ավագանու մանդատը:

Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Այո, առաջիկայում պատրաստվում եմ վայր դնել մանդատը, հստակ օր նշել չեմ կարող, այլ բան ասել ևս չեմ կարող»:

Հիշեցնենք, որ «Հանրային ձայն» խմբակցության 2 անդամ՝ հակառակ Վարդան Ղուկասյանի` «Դոգի»՝ քվորում չապահովելու պահանջին, փետրվարի 7-ին ներկայացավ ավագանու նիստին և իշխող ուժի համար քվորում ապահովեց: