Ամբերդն ընդգրկվել է «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում

Ամբերդն ընդգրկվել է «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում

Ամբերդ պատմամշակութային արգելոցն ընդգրկվել է «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում՝ որպես Եվրոպայի 11 ամենավտանգված ժառանգության վայրերից մեկը։

«Եվրոպա Նոստրան», Մշակութային եւ բնական ժառանգությանը նվիրված քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնն ու Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը հայտարարել են Եվրոպայում գտնվող եւ 2024 թ․ «7 ամենավտանգված» ծրագրում ընդգրկված հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները:
2024 թվականի Եվրոպայի 11 ամենավտանգված հուշարձաններն ու ժառանգության վայրերն են՝ Ամբերդ պատմամշակութային արգելոց, ՀԱՅԱՍՏԱՆ, Դուրեսի հնավայր (Muret e Portës), ԱԼԲԱՆԻԱ,  Միդի պալատ (Palais du Midi), Բրյուսել, ԲԵԼԳԻԱ, Աշխատավորների դասի բնակարաններ Ռուբե-Տուրկուենում, ՖՐԱՆՍԻԱ, Կիկլադյան կղզիներ, Սիֆնոս, Սերիֆոս եւ Ֆոլեգանդրոս, ՀՈՒՆԱՍՏԱՆ, Գեսատի Սուրբ Պետրոս եկեղեցի, Միլան, ԻՏԱԼԻԱ o Սիենայի սինագոգ, ԻՏԱԼԻԱ,  Շտայնորտ պալատ, Հյուսիսային Մասուրիա, ԼԵՀԱՍՏԱՆ Հարավսլավիայի ժողովրդական բանակի տուն Շաբաչում, ՍԵՐԲԻԱ o Սուրբ Գեւորգ հունական ուղղափառ եկեղեցի, Ալթինոզու / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ, Անտիոքի Երկաթե դարպաս, Անթաքիա / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ

Վերոնշյալ վտանգված ժառանգության վայրերն ընտրվել են միջազգային խորհրդակցական խմբի կողմից: Խմբում ընդգրկված են պատմության, հնագիտության, ճարտարապետության, ամրակայման, նախագծերի վերլուծության եւ ֆինանսական փորձագետներ: 2024 թվականի «7 ամենավտանգված» ծրագրին վայրեր առաջադրել են անդամ կազմակերպությունները, ասոցացված կազմակերպությունները կամ Եվրոպա Նոստրայի առանձին անդամները, ինչպես նաեւ Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:

Ընտրությունը կատարվել է՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր վայրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելն ու մշակութային արժեքը, ինչպես նաեւ այն լուրջ վտանգը, որին դրանք այսօր առերեսվում են։ Տեղական համայնքների ներգրավվածության մակարդակն ու պետական եւ մասնավոր շահագրգիռ կողմերի հանձնառությունն այս վայրերը փրկելու հարցում կարեւորվել են որպես հավելյալ արժեքներ: Ընտրության մեկ այլ չափանիշ էր այս վայրերի ներուժը՝ որպես կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթան: