Կրակոցներ Մյունխենում՝ կան զոհեր

Կրակոցներ Մյունխենում՝ կան զոհեր

Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետեւանքով զոհվել է առնվազն երկու մարդ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Հրապարակման համաձայն, երկու զոհված անձանց մահվան հանգամանքները պարզելու հետ կապված հետաքննություն է սկսվել։ Հաղորդվում է, որ բնակչության համար իրադրությունը լիովին անվտանգ է։ Հայտնի է, որ զոհերի մեջ է նաեւ կրակոցների հեղինակը։ Չի բացառվում, որ կրակոցներից առաջ հարակից տարածքի շինարարների միջեւ վեճ եղած լինի, որն էլ վերաճած լինի նման տխուր վերջաբանով միջադեպի։