Ինչու՞ ռազմական դրություն չի հայտարարում

Ինչու՞ ռազմական դրություն չի հայտարարում

Ու սա կոչվում է պետություն։ Թշնամին երկրի տարածքում «շնթռկած» , նորանոր տարածքներ է գրավում, նորանոր զոհեր, որն իշխանությունը  հրապարակում է մաս- մաս։ Զոհեր, որոնց անուն ազգանունները չի հրապարակում, որոնք միայն թվեր են ու վիճակագրություն։ Պետություն է կոչվում , որտեղ թշնամին անդամահատում, պղծում է հայ կանանց դիակները, մորթում քնած զինվորներին ու լլկում նրանց մարմինները։  Իսկ երկրի ղեկավարը, ներքին ուժերը մոբիլիզացնելու, դաշնակիցների հետ իր հարաբերությունները կառուցելու,  ռազմական դրություն հայտարարելու փոխարեն թիթեռ է նկարում։ Զորահավաք, ռազմական դրություն չի հայտարարում, բայց Փելոսից ռազմական օգնություն է խնդրում։ Ինչի՞ համար ես ռազմական աջակցություն խնդրում, Փաշինյան Նիկոլ, կամ դու չգիտե՞ս, որ ԱՄՆ-ից երբեք ռազմական աջակցություն չես ստանալու։ Ինչու՞ ես մարդկանց մոլորեցնում արհավիրքի պահին։ Սա «հաղթելու ենք» օպերացիայի երկրորդ սերիաալային խաբեությու՞նը չէ, երբ կործանման եզրին կանգնած ժողովրդին ֆեյք էջերով ասում ես, որ Նենսին 20 միլիարդ դոլարի ներդրում է բերել Հայաստան։ Հիմա էլ ապաստարաններ ու հիվանդանոցներ ես նախապատրաստում․ ինչի՞ համար։ Պատերա՞զմ է։ Եթե այո, ռազմական դրություն հայտարարիր։ Այլապես քեզնից բռնած՝ Պուտինով, Էրդողանով, Ալիևով ու մնացածով  դուրս եկած, արար աշխարհին ասելու են, որ ընդամենը սահմանների վրա սադրանքներ են։ Գուցե հենց դրա համար չես հայտարարում ռազմական դրություն կամ զոհերի թիվը մաս- մաս ես հայտնում։ Գուցե հենց դրա համար ես մեր տարածքային կորուստների մասին լռում կամ կցկտուր բաներ ասում։ Հայաստանի հանձնման կամ շրջափակման գործընթաց է սկսվել։ Թշնամին դիրքերում թառել է ու հարմար ժամանակի է սպասում՝ հայաթափելու Արցախը,  Հայաստանը։ Հայ ժողովրդին ճշմարտությունն ասելու,  հայ ժողովրդի աչքերը բացելու փոխարեն, կոծկում ես իրականությունը։ 

Հիմա էլ ռազմական դրություն չես հայտարարում, ինչու՞։ Էլ ինչ պիտի լինի, որ ռազմական դրություն հայտարարես։ Ադրբեջանը փաստացի Հայաստանի սահմաններն է ներխուժել, գրավել, ինչու ռազմական դրություն չես հայտարարում։ Առանց ռազմական դրությա՞ն ես Հայաստանի սահմանները հանձնում։ Գիտե՞ս սա ինչ է նշանակում՝ տարածքներ հանձնել Ադրբեջանին՝ հայտարարելով, որ դա իրենցն է եղել։