Իջևանում խոտածածկ տարածքներ են այրվում

Իջևանում խոտածածկ տարածքներ են այրվում

Տեղեկություն ստացանք, որ Իջևանում հերթական հրդեհներն են բռնկվել։

«Հրապարակի» հետ զրույցում ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին ամեն ինչ արվում է իրավիճակը կարգավորելու համար։

«Մեկ հատ արդեն մարված հրդեհ կա, մի քանի հատ էլ կան, որ դեռ շարունակվում են, բայց աշխատանքներ են տարվում մարելու համար, փոքր բաներ են, վտանգավոր բան չկա։ Խոտածածկ տարածքներ են, ոչ թե անտառներ։ Բազում պատճառներ կան հրդեհի, հիմնականում մարդկային գործոնի արդյունքն է, որովհետև այս եղանակին արևից չի կարող խոտը կպնի։ Օրինակի համար՝ մեկը անցնում է, սիգարետը գցում վառվում է։ Վտանգավոր բան չկա, հրդեհը չի կարող տարածվել, որովհետև արդեն խոնավ է»,-նշեց Զարգարյանը։