ԱՄՆ-ն Կիեւին քառորդ միլիարդ դոլար է հատկացնելու

ԱՄՆ-ն Կիեւին քառորդ միլիարդ դոլար է հատկացնելու

Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինային հատկացնել 250 միլիոն դոլար, անվտանգության ոլորտում Կիեւին աջակցելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ում ուկրաինական դեսպանության տարածած հայտարարությունը:

Ըստ այդմ, ԱՄՆ Կոնգրեսի ենթակոմիտեն արդեն հաստատել է օրինագիծը, որը նախատեսում է քառորդ միլիարդ դոլարի հատկացում կատարել հաջորդ տարի: Գումարը ծախսվելու է Ուկրաինայի բանակի համար թռչող սարքեր գնելու վրա: