Մենք ոչ մի ընտրակաշառքի հետ կապ չունենք․ Արման Աբովյան

Մենք ոչ մի ընտրակաշառքի հետ կապ չունենք․ Արման Աբովյան

Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 8 անձի: 

շՀատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝  հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք:
Եվս 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով` սննդամթերքի տեսքով ընտրակաշառք ստանալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ենթադրյալ ընտրակաշառքը բաժանվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից։

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ինքը տեղյակ չէ դեպքից․ «Մենք ոչ մի ընտրակաշառքի հետ կապ չունենք, իսկ ինչ մնում է մնացած գործընթացներին, ապա տեսնում եմ քաղաքական միտում, կարծում եմ՝ ամեն ինչը իրավապահները կբացահայտեն։ Հիմա ինչ էլ հորինեն, ոչ մի օգուտ չի տա»։