Մեկը կարող է հղի լինել 9 ամիս, 9 ամիս անց պետք է մի բան տեղի ունենա

Մեկը կարող է հղի լինել 9 ամիս, 9 ամիս անց պետք է մի բան տեղի ունենա

«Ինչ է տեղի ունեցել 2019 թվականին ու ինչքանով է ճիշտ, կամ ինչքանով է ճիշտ կամ սխալ այն քաղաքականությունը, որը ես վարել եմ։ Ուզում եմ ասել իմ տպավորությունը՝ եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը ևս «ինն ամիս» ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ, եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումն ի սկզբանե արդեն սխալ էր»,- այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը  2025 թվականի պետական բյուջեի վերջնական քննարկման ժամանակ:

«Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, պետք է ասեմ, որ այն քաղաքականությունը, որ վարել ենք ու վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ, այլ միակ հնարավոր տարբերակն էր ու տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս»,- ասել է նա:

«Որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, 9 ամիս անց պետք է մի բան տեղի ունենա՝ կամ պետք է ծնվի երեխան, կամ չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով, կամ պետք է ծնվի կեսարյան հատումով, կամ բնական ճանապարով, կամ կենդանածին պետք է լինի, կամ՝ մեռելածին, կամ տղա պետք է լինի, կամ՝ աղջիկ»,- ասել է նա: