Գրավի դիմաց ազատ են արձակել

Գրավի դիմաց ազատ են արձակել

Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի գերագույն դատարանը 7,5 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ է արձակել Huawei ընկերության հիմնադրի դուստր եւ նույն ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Դատարանը պահանջել է, որ գրավի գումարի մեծ մասը վճարվի կանխիկ։ Մեն Վանչժոուն պետք է գտնվի իր ամուսնու տանը՝ Վանկուվերում, մինչեւ հաջորդ դատական նիստը, որը լինելու է հաջորդ տարվա ձետրվարի 6-ին, երբ կորոշվի նրա հնարավոր արտահանձնման հարցը։ Բացի այդ նա պետք է 5 երաշխավորող ներկայացնի։