Եվրոպական օդանավերը ոչ մեկին էլ պետք չեն

Եվրոպական օդանավերը ոչ մեկին էլ պետք չեն

Այս տարվա հունիս ամսին Airbus ավիաշինական ընկերությունը նոր օդանավի եւ ոչ մի պատվեր չի ստացել: Պատճառը, որ եվրոպական ավիալայներները ոչ մեկին պետք չեն եղել, ըստ մասնագետների, կորոնավիրուսային համավարակն է: Airbus-ի պաշտոնական կայքում կարդում ենք, որ հունիսին մատակարարվել է 36 օդանավ, ըստ արդեն եղած պայմանագրերի:

Ընթացիկ տարում ընկերությունը ունեցել է 365 պատվեր` կոմերցիոն ավիալայներներ մատակարարելուեւ մինչեւ հիմա իրականացրել է պատվերի մեծ մասը` մատակարարելով 196 օդանավ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակին միայն, ընկերությունը մոտ կես միլիարդ եվրոյի վնաս է կրել:

Հաջորդ երկու տարիներին ընկերությունը մտադիր է 40 տոկոսով կրճատել մատակարարումների ծավալը: Սա էլ իր հերթին կբերի նրան, որ ընկերությունը 15 հազար աշխատակցի կրճատի: