Աննա Բադալյանը չորս մեդալ է նվաճել Իսպանիայում

Աննա Բադալյանը չորս մեդալ է նվաճել Իսպանիայում

Հայաստանը ներկայացնող Աննա Բադալյանը Իսպանիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության XIII Torneo International Ritmica Infantado մրցաշարում չորս մեդալ է նվաճել:

Օղակների վրա վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր, գնդակով վարժությունում նվաճել է արծաթ, իսկ գուրզերով և ժապավենով վարժություններում՝ բրոնզի է արժանացել: