Սորոսի գրասենյակի ղեկավարը մասնակցում է օրենքի քննարկմանը

Սորոսի գրասենյակի ղեկավարը մասնակցում է օրենքի քննարկմանը

ԿԳՄՍ նախարարությունում քիչ հետո կմեկնարկի «բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագծի վերաբերյալ հանրային քննարկում:

Հիշեցնենք, որ խոսքը հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումը պարտադիրից հանելու դրույթների վերաբերյալ է:

Քննարկմանը հրավիրվել է նաև «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության կամ առավել հայտնի Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը:

Նշենք, որ երեկ ցույց անող երիտասարդներից հրավիրվել է մեկ հոգի՝ Քրիստինա Վարդանյանը։