Ռազմական հզորությամբ Հայաստանն աշխարհում 100-րդն է․ Global Firepower

Ռազմական հզորությամբ Հայաստանն աշխարհում 100-րդն է․ Global Firepower

Global Firepower-ը հրապարակել է աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշային աղյուսակը։ Հայաստանը 100-րդն է 140 երկրների շարքում։ Վարկանիշային աղյուսակը կազմվում է ավելի քան 50 չափորոշիչների վրա հիմնվելով։

Մեր հարեւան Վրաստանն 92-րդն է, Ադրբեջանը 63-րդը, Թուրքիան 11-րդն է, իսկ Իրանը՝14-րդը։ Առաջատար են համարվում Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, իսկ առաջին տասնյակում են նաեւ՝ Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան եւ Պակիստանը։

Ամբողջական ցանկը տես՝ այստեղ