Ի՞նչ են հայտարարագրել Կոտայքի մարզի նորընտիր պատգամավորները

Ի՞նչ են հայտարարագրել Կոտայքի մարզի նորընտիր պատգամավորները

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում Կոտայքի մարզի նորընտիր պատգամավորները հայտարարագրել են իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքն ու եկամուտները:

Այսպես՝ Վաղարշակ Հակոբյանը հայտարարագրել է TOYOTA CAMRY 2.4 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, նրա եկամուտները կազմում են՝ 6մլն.ՀՀ դրամ, 6500 ԱՄՆ դոլար եւ 900 եվրո: Աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ կազմում են՝ 780 հազար ՀՀ դրամ:

Վահե Հովհաննիսյանը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը, 2 հողամաս, 1 բնակարան, 2 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց NISSAN X-TRAIL 2.0 եւ MERCEDES-BENZ E 240 : Հովհաննիսյանի եկամուտները կազմում են 4մլն. 800 հազար ՀՀ դրամ, 13 ԱՄՆ դոլար, 800 եվրո: Աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ 260.741 ՀՀ դրամ:

Լիլիթ Ստեփանյանը հայտարարագրել է 250 հազար ՀՀ դրամ, իսկ աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ կազմում են 155.801 ՀՀ դրամ: Լիլիթ Ստեփանյանի անունով որեւէ գույք գրանցված չկա: