Իտալական Սարդինիայում լողափից ավազ գողանալու համար կարող են տուրիստները բանտում հայտնվել

Իտալական Սարդինիայում լողափից ավազ գողանալու համար կարող են տուրիստները բանտում հայտնվել

 

Ֆրանսիացիները, ովքեր հանգստանալիս են եղել իտալական Սարդինիա կղզում, լողափից ավազ են գողացել որպես հուշանվեր։ Այս պատճառով նրանց հանդեպ քրեական վարույթ է հարուցվել եւ հնարավոր է նրանք բանտում անցկացնեն առաջիկա վեց տարիները։ Այս մասին հայտնում է Independent պարբերականը։ Ոստիկանությունը տուրիստներին բռնել է 14 պլաստիկե շշերով ավազով, որը կշռել է ընդհանուր առմամբ 40 կիլոգրամ։ Ավազը տուրիստները վերցրած են եղել Հարավային Սարդինիայի Կիա լողափից։ Ենթադրաբար տուրիստները պետք է Պորտո-Տորեսայից լաստանավով մեկնեին Տուլոն, Ֆրանսիա, սակայն ոստիկանները բռնել են նրանց, այդ յուրատեսակ գողոնով։ Նշենք, որ Սարդինիայի ձյունաթույր սպիտակության լողափերը գտնվում են հատուկ պաշտպանության տակ։