Սերժ Թանկյանը Էրդողանին համեմատել է Հիտլերի հետ

Սերժ Թանկյանը Էրդողանին համեմատել է Հիտլերի հետ

«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր Instagram-ում տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին պատկերող լուսանկարների կոլաժ:
«Հիտլերը և Էրդողանը: Իսկապես զարմանալի է»,- գրել է Թանկյանը:

Լուսանկարում նշված է երկու ամսաթիվ ՝ 1939 թվականը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և 2019 թվականը՝ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ թուրքական «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկը: