Ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան, եթե ՀՀ-ն հրաժարվի ռուսական ռազմակայանից

Ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան, եթե ՀՀ-ն հրաժարվի ռուսական ռազմակայանից

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման հարցում Մոսկվան առաջնորդվում է համապատասխան պայմանավորվածություններից։  Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ռուսական կողմը Երեւանից բացասական քայլեր ակնկալո՞ւմ է Հայաստանում ռուսական ռազմակայանի ապագայի վերաբերյալ։

Զախարովան նշել է, որ կոնկրետ քայլերը կոնկրետ պատասխան կունենան։

«Մենք կոնկրետ կարձագանքենք, իսկ վերլուծաբանները կենթադրեն, թե ինչ կարող է լինել։ Մենք տրամադրում ենք մեկնաբանություններ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ, որոնք արդեն տեղի են ունեցել կամ այնպիսիք, որոնք անպայման տեղի կունենան:  Եթե ​​խոսում ենք Ռուսաստանի դիրքորոշման մասին, ապա դա արձանագրված է համապատասխան փաստաթղթերում, այն օրինականորեն ձեւակերպված է»,- նշել է Զախարովան։