Տարօրինակ զարմացած եմ ԼՀԿ ձայների քանակից․ Թ․ Վարդանյան

Տարօրինակ զարմացած եմ ԼՀԿ ձայների քանակից․ Թ․ Վարդանյան

«Մենք» դաշինքը դեռ չի արձագանքել դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին։ Թեկնածուներն էլ չեն պատասխանում լրագրողների զանգերին, որպեսզի հասկանալի լինի՝ ընդունո՞ւմ են դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքները, թե ոչ։

Դաշինքի համամասնական ցուցակից Թեհմինա Վարդանյանը, ով այս առումով բացառություն էր, «Հրապարակ» -ի հետ զրույցում նշեց, որ պաշտոնապես այս պահին դաշինքի անունից հայտարարություն չի կարող անել, որպես իր անձնական կարծիք ասաց, որ տարօրինակ զարմացած է «Լուսավոր Հայաստանի» ձայների քանակից։ Մյուս քաղաքական ուժերի արձանագրած ցուցանիշների մասով Թեհմինա Վարդանյանի տեսակետը․

««Իմ քայլը» դաշինքի առումով կասկածներ չեն կարող լինել, որովհետր բնական է, որ հեղափոխություն իրականացրած թիմն այդքան ձայներ ստանա։ Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին» ․․․ էլի խոսակցություններ կան, որ գումար է բաժանվել , ադմինիստրատիվ ռեսուրս կիրառվել»։ «Մենք » դաշինքի հայտարարությունը կլինի շուտով։

Անուշ Դաշտենց