Նարեկ Զեյնալյանը նշանակվեց

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին։
Նախարար Ավանեսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Արման Հովակիմյանին և ողջ թիմին` կատարած մեծ աշխատանքի համար։
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին էլ մաղթել է հաջողություններ առաջիկա ծրագրերում ու աշխատանքում։
ՀԳ․ Ավելի վաղ մենք գրել էինք, որ նախարարը գործուղման է` կվերադառնա եւ, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի օրը Նարեկ Զեյնալյանին կնշանակի տնօրենի պաշտոնում։
Կարծիքներ