Հոր աճյունով աճյունասափորը թաքցրել էր մետրոյի զուգարանում

Հոր աճյունով աճյունասափորը թաքցրել էր մետրոյի զուգարանում

Ճապոնիայում Տոկիոյի բնակիչը հոր աճյունով աճյունասափորը թաքցրել էր մետրոյի կայարաններից մեկի զուգարանում։ Այս մասին հայտնում է Sora News 24-ը։ 53-ամյա Հիրոակի Հիսիձիմայի հայրը ապրել է առանձին։ Ընտանիքը եղել է ամուսնալուծված։ Նա մահացել է անցյալ տարվա սեպտեմբերին։

Դիակիզումն իրականացվել է Տոկիոյի համայնքային իշխանության կողմից։ Հոկտեմբերին իշխանությունները պահանջել են, որպեսզի Հիսիձիման վերցնի հոր աճյունը։ Վերջինս ժամանել է դիակիզարան, վերցրել աճյունով աճյունասափորը եւ ենթադրաբար չիմանալով ինչ անել, քանի որ վախեցել է նաեւ մոր զայրույթից, եթե տուն տանի, այն թաքցրել է Տոիկիոյի մետրոյի կայարաններից մեկի զուգարանում։ Արարքի համար տղամարդուն սպառնում է երեք տարվա ազատազրկում։