Ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսության վերականգնումը․ ԱՄՆ Պետքարտուղար

Ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսության վերականգնումը․ ԱՄՆ Պետքարտուղար

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Հարավային Կովկասում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսության վերականգնումը։ Այս մասին նա ասել է Ստոկհոլմում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ։

Նա նաեւ հայտարարել է, որ վերստին վճռականորեն հորդորում է կողմերին հասնել առաջընթացի հումանիտար հարցերում։ Բլինկենը ասել է, որ պետք է շարունակել աշխատել Ռուսաստանի հետ՝ առաջընթաց ունենալու համար, եւ նաեւ կոչ է արել շարունակել կողմերին աշխատել Ռուսաստանի հետ՝ չլուծված հարցերը կարգավորելու համար, ինչպիսիք են օրինակ տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան։ Նա նաեւ ասել է, որ պետք է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հետ՝ հանուն ռեգիոնում ամուր խաղաղության հաստատման։