Գողացել է գործարանի բլանկն ու հիպոտեք ձևակերպել

Գողացել է գործարանի բլանկն ու հիպոտեք ձևակերպել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է դատական նիստ՝ քաղաքացի Սամվել Վարդազարյանի գործով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նա 2012թ. փետրվարին գտնվելով Ֆելիքս Ստեփանյանի ավտոմեքենայի մեջ, այնտեղից գաղտնի վերցրել է «Աշտարակի պոլիգրաֆիական գործարան» ՓԲԸ վերտառությամբ և ներքին հատվածում կլոր կնիքով կնքված դատարկ բլանկ, այնուհետև Նարինե Սահակյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությամբ, նրա համար հիփոթեքով բնակարան ձեռք բերելու նպատակով, ձևաթուղթն օգտագործել է որպես աշխատանքի տեղեկանք առ այն, Ն.Սահակյանն, իբր, աշխատել է «Աշտարակի պոլիգրաֆիական գործարան» ՓԲԸ-ում և ամսեկան ստացել 305.000 ՀՀ դրամ աշխատավարձ։ Ձևաթղթում կեղծվել են նաև տնօրենի և գլխ. հաշվահահի ստորագրությունները։

Բացի այդ, Սամվել Վարդազարյանը Կարեն Բաղդասարյանի վստահությունը չարաշահելով , խաբեության եղանակով հետագայում վերադարձնելու պատրվակով վերջինիցս մաս մաս վերցրել է 6.150.842 ՀՀ դրամ և խարդախությամբ հափշտակել այն, պատճառելով ատանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: