Գերմանիայի նոր պառլամենտի՝ Բունդեսթագի կազմը հայտնի է 

Գերմանիայի նոր պառլամենտի՝ Բունդեսթագի կազմը հայտնի է 

Նախօրեին տեղի ունեցած Բունդեսթագի՝ դաշնային պառլամենտի ընտրությունների արդյունքների հիման վրա հայտնի է դարձել վերջինիս կազմը։ Ըստ գերմանական ԿԸՀ-ի, Բունդեսթագի պատգամավորների թիվը կլինի 735՝ նախորդ կազմի 709-ի փոխարեն։ Այնտեղ ներկայացված կլինեն վեց կուսակցություններ։ 206 պատգամավորական մանդատ կունենա Գերմանիայի «Սոցիալ-Դեոմկրատական կուսակցությունը»։

«ՔԴՄ/ՔՍՄ» դաշինքը կունենա 196 մանդատ։ «Կանաչները» կունենան 118 մանդատ, Գերմանիայի «Ազատ դեմոկրատները» կունենան 92 մանդատ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կունենա 83 մանդատ։ «Ձախերը» կունենան 39 մանդատ, ու թեեւ կուսակցությունը 5 տոկոսանոց շեմը չէր հաղթահարել, սակայն ստացել է երեք ուղղակի մանդատներ, համաձայն օրենսդրության եւ իրավունք ձեռք բերել ֆրակցիա ունենալու, որը կհամապատասխանի Բունդեսթագի պատգամավորների ընդհանուր թվի 4,9 տոկոսին։