Սա զավեշտ չի պարոն նախարար, սա այլեւս ողբերգություն է

Սա զավեշտ չի պարոն նախարար, սա այլեւս ողբերգություն է

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Սա զավեշտ չի պարոն նախարար, սա այլեւս ողբերգություն է

Ազգային ժողովում ընթացող նիստին զուգահեռ՝ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և մնացյալի նախարար Arayik Harutyunyan -ն իր ֆեսյբուքյան էջում հետևյալ գրառումն է արել`
«Արդեն զավեշտի է վերածվում: «Մեզ են դիմել հարյուրավոր, հազարավոր, բազմաթիվ քաղաքացիներ էս ինչ հարցով։ Հենց ասում ես`գոնե երեք հոգու տվյալ տուր կոնկրետ խնդրով զբաղվենք, հասկանանք` որտեղ է պրոբլեմը, փոխանցվում է առավելագույնը մի քաղաքացու տվյալ: Եվ սա օրինաչափություն է: Մի՛ արեք»

Հիմա պարոն Հարությունյան, ինձ յուրաքանչյուր օր դիմում է, այո, մի քանի հարյուր, կրկնում եմ, մի քանի հարյուր ՀՀ քաղաքացի և շատ դեպքերում անգամ բոլորին պատասխանելը գրեթե անհնար է:
Ու քանի որ Ձեր գրառումից ոնց որ թե հասկացա, որ պատրաստ եք մեր հայրենակիցների խնդիրները լսել և ինչպես գրել եք`խնդրով զբաղվել, եթե դեմ չեք, ես Ձեզ կփոխանցեմ ինձ հասցեագրված նամակների 1 տոկոսը: Շնորհակալ կլինեմ, եթե գոնե էդ մի տոկոսի խնդրով զբաղվեք:
Իսկ որպեսզի վստահ լինեք, թե օրական ինչ ծավալի է նամակների քանակը, տեղադրեմ միայն մեսենջերով, միայն վերջին 2-3 ժամվա ընթացքում մեր քաղաքացիներից ստացածս դիմումները:
Բնականաբար` ծածկելով նրանց պրոֆիլները:

Հ.Գ. Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք»: