Թափառող շների ոհմակը Կազանում հոշոտել է կնոջը
Ռուսաստանի Կազան քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Թափառող շների ոհմակը հոշոտել է աշխատանքի գնացող կնոջը։ Կինը մահացել է։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի ռեգիոնալ վարչությունը։ Տեղի բնակչուհի կնոջ մարմինը հայտնաբերվել է Կոստանտինովկա գյուղում՝ կենդանիների կծոցի ակնհայտ հետքերով։ Հարուցվել է քրեական գործ։ Համաձայն տեղացիների վկայությունների, կինը աշխատել է տեղի խանութում եւ գնացել է հարեւան գյուղ՝ խանութի համար որոշ ապրանքներ առնելու։ Նա անցել է արտադրական տարածքով, որպեսզի կարճացնի ճանապարհը։ Այդ տարածքում կա 20-25 թափառող շուն։
Նշվում է, որ արտադրական բազայից կնոջ մարմինը հայտնաբերվել է երկու հարյուր մետր հեռավորության վրա՝ ութ ժամ տեւած որոնումներից հետո։ Տեղացիները նաեւ ասել են, որ թափառող շների խնդիրն իրենց մոտ արդեն վաղուց է, ինչ կա ու ոչ մի կերպ չի լուծվում։ Կինն ունեցել է ամուսին եւ երեխա։
Կարծիքներ