ԱՊՀ երկրների ղեկավարները կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում

ԱՊՀ երկրների ղեկավարները կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում

Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Դեկտեմբերի վերջին, ձևավորված ավանդույթի համաձայն, Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական, բարեկամական հանդիպումը»,- ասել է Ուշակովը։

Նրա խոսքով, նախատեսվում են նաև այլ ձևաչափով մի քանի հանդիպումներ։