5 րոպեում սպառվել են Մանկական Եվրատեսիլի բոլոր տոմսերը

5 րոպեում սպառվել են Մանկական Եվրատեսիլի բոլոր տոմսերը

Այս տարի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում՝ դեկտեմբերի 11-ին, իսկ ահա վաղը տեղի կունենան Մանկական Եվրատեսիլ 2022 երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողությունները:

Մրցույթի տոմսերն այս տարի վաճառվեցին երկու փուլերով: Արժեքը՝ 5000-ից 30. 000 դրամ:

Նշենք որ տոմսերը վաճառվել են կայծակնային արագությամբ՝ ընդամենը հինգ րոպեի ընթացքում: Սա բավականին մեծ աղմուկ է բարձրացրել եվրատեսիլասերների շրջանում:

Նկատենք նաև, որ շուրջ հազար տոմս հատկացվել է սահմանամերձ գյուղերի երեխաներին: