Ի՞նչ են քննարկելու Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարները

Ի՞նչ են քննարկելու Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարները

Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում տեղի կունենա Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպումը։Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ անցկացվելի նիստին կմասնակցեն Արևելյան գործընկերության վեց երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) հինգ երկրների արտգործնախարարները։

Հանդիպմանը կքննարկվեն Արևելյան գործընկերության ապագայի հետ կապված հարցեր, ինչպես նաև անվտանգության մարտահրավերները և դրա հետևանքներն ամբողջ տարածաշրջանի համար՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին:

Մասնակիցները կքննարկեն նաև տնտեսական և ներդրումային ծրագրերը։