Իրանը կարող է լինել Զանգեզուրի անվտանգային երաշխավորը. Ռուս քաղաքագետ
Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի քաղաքականության հետևանքով Իրանը Զանգեզուրում պաշտպանելու է ոչ թե Հայաստանի շահը, այլ միայն ու միայն իր: Դա ունի մեկ բացատրություն՝ Փաշինյանն Իրանի նկատմամբ վարում է ոչ այնքան բարիդրացիական քաղաքականություն և երբեք չի դառնա Իրանի ընկերը:
Փաշինյանը Իրանի հետ ընկեր չէ ու երբեք ընկեր չի լինի։
«Դա է պատճառը, որ Իրանը Զանգեզուրում պաշտպանելու է ոչ Փաշինյանին, ոչ էլ Հայաստանը, այլ ինքն իրեն։ Թեորեապես կարելի է պատկերացնել նման անալոգիա, որ ինչպես Սիրիայում կային պրոիրանական ուժեր, այնպես էլ Զանգեզուրում թեորեապես կարող են հայտնվել պրոիրանական ուժեր»,-ասաց Կոլերովը:
Իրանի շնորհիվ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարողանում մտնել Զանգեզուր: Սակայն Ասադի տապալումն ու Սիրիայի՝ ահաբեկիչների վերահսկողության տակ հայտնվելը մեծ հարված էր Իրանին, ինչից էլ որոշ տարածաշրջանային ու միջազգային խաղացողներ ենթադրել են, որ Իրանը թուլացել է:
Զանգեզուրը Հայաստանի աքիլեսյան գարշապարն է, թուլության կետը, ու այս հարցում կարող է մեծ դեր խաղալ Իրանը՝ դառնալով Զանգեզուրի անվտանգության երաշխավորը, կարծում է ռուս քաղաքագետը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք վաղը՝ https://hraparak.am/
Կարծիքներ