Ուկրաինային տված փողերից բերանիդ ջրերը գնո՞ւմ են, Նիկոլ․․․

Ուկրաինային տված փողերից բերանիդ ջրերը  գնո՞ւմ են, Նիկոլ․․․

Նենսիներից ինչ որ բան սպասելու, պահանջելու, փոխարեն, ավելի լավ է ձեր  դարմաեդից  պահանջեք։ Ի՞նքը չէր, որ ասում էր՝ կորոնավիրուսից կամ ցանկացած այլ աղետից օգուտ կարելի է քաղել։ Հիմա Հայաստանի համար այս ծանրագույն շրջանում օգուտ է ուզում քաղել։ Ո՞րն է նրա երևելի, առաջին հայացքից աչք ծակող օգուտը։

Ղեկավար, որ նույնիսկ երես չունի սեփական ժողովրդի աչքին երևալու, ղեկավար, որ հանրությանն անտեղյակ է թողնում մեր իրական կորուստների մասին, ղեկավար, որ նախկին պատերազմի կեղծ ուռռաներով դիրքեր, տարածքներ է հանձնում (զուտ առաջնորդվում եմ իր հայտնած մանրիկ տվյալներով), փորձում է նենսիների միջոցով   ջրից չոր դուրս գալ, փակել խայտառակ պարտությունների պատասխանատվությունը և զինվորականությունից աստիճանաբար մեղքը գցել Ռուսաստանի վրա։ Մյուս կողմից՝ Զելենսկուն տրամադրած ամերիկյան օգնությունների մասով  լոզերը գնում է և գլխապտույտի մեջ է ընկել ամերիկյան քամիների շրջապտույտից։ Աշխարհաքաղաքական այս խառնակ շրջանում, երբ ինքը սեփական կամքով թշնամուն առանց կրակոցի տարածքներ է զիջել՝ նահանջի հրաման տալով, ի՞նչ է ուզում Նենսիից։

Սա չի՞ նշանակում, որ ակնարկում է, որ ինքը արևմուտքի համար ինչ որ բաներ արդեն արել է և վարձատրության է սպասում։ Ուկրաինային տված փողերից լոզերդ գնու՞մ է։ Դու կամ քո երկիրը պատրա՞ստ է անցնել ուկրաինական դժոխքով, թե՞ փողերի խենթացման բույրից արբել ես ու մոռացել, որ արյան դիմաց տրվող փողը արյու՜ն է։ Իսկ զե՜նք ուզելդ մանիպուլյատիվ նոր հնարք է, որ ժողովուրդը մտածի, թե դու դիմադրել ես ուզում․․․

Էրդողանի հայտարարությունը կարդա։ Տողատակ չկա, բաց տեքստով հայտնում է Ալիևի հայտարարությունը՝ Հայաստանի սահմաններում հարցերը լուծված են։ Դե տնքա՞, ձայն հանիր․․․