Մարս մոլորակի եւ Լուսնի վրա կան 10-յակ կիլոմետրեր ձգվող քարանձավներ․ գիտական տեսակետ

Մարս մոլորակի եւ Լուսնի վրա կան 10-յակ կիլոմետրեր ձգվող քարանձավներ․ գիտական տեսակետ

Իտալացի գիտնականները՝ Բոլոնիայի եւ Պադովայի համալսարաններից, հայտարարել են, որ հնարավոր է, որ Լուսնի վրա եւ Մարս մոլորակում կան հսկայական քարանձավներ, որոնց երկարությունը ձգվում է տասնյակ կիլոմետրեր եւ որտեղ ապագայում կարող են ապրել մարդիկ, ովքեր կգաղթեն Լուսին եւ Մարս։

Դրանք նախկինում լավայի ստեղծած խողովակներն են, որպիսիք կան նաեւ Երկիր մոլորակում։ Այս մասին հայտնում է Earth-Science Reviews հանդեսը։ Միջմոլորակային գերճշգրիտ զոնդերի միջոցով իրականացված նկարահանումները անուղղակի ցույց են տալիս նման քարանձավների գոյությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մարսյան եւ լուսնային քարանձավները կարող են 100-1000 անգամ ավելի հզոր եւ երկար լինել, քան Երկիր մոլորակի վրա հանդիպողները։ Այդ խողովակները նաեւ հիանալի հումք կարող են տալ ներմակերեւութային մարսյան եւ լուսնային հետազոտությունների համար, նշել են գիտնականները։