«Բարսելոնայի» տնտեսական կայունությունը գտնվում է չափազանց վատ վիճակում․ Goal

«Բարսելոնայի» տնտեսական կայունությունը գտնվում է չափազանց վատ վիճակում․ Goal

Goal պարբերականը վերլուծել է կատալոնական «Բարսելոնայի» տարեկան ֆինանսական զեկույցը եւ եկել այն եզրակացության, որ ակումբի տնտեսական կայունությունը գտնվում է չափազանց վատ վիճակում։ Այսպես հայտնաբերվել է, որ ակումբն ունի հայտարարագրված պարտք՝ 1,2 միլիարդի չափով, ինչպես նաեւ կարճաժամկետ պարտավորություն՝ 730 միլիոն եվրոյի չափով։ Ամենամեծ մասնաբաժինը պարտավորությունների, աշխատավարձի ֆոնդինն է։

Ակումբի բյուջեի 74 տոկոսը հենց աշխատավարձային ֆոնդն է կազմում։ Մարզիկների պայմանագրերի սպասարկման հետ կապված իրադրությունը ակումբում ամենից շատ անհանգստությունն է առաջացնում։ Սրանով է պայմանավորված, որ սկսվեցին բանակցություններ համավարակի շրջանում աշխատավարձերի կրճատման եւ այլնի հետ։ Մյուս ակումբներին «Բարսելոնան» պարտք է 126 միլիոն եվրո, որը գոյացել է մի քանի տրանսֆերային գործարքների արդյունքում, որոնք կնքել է ակումբը վերջին տարիներին։