Բախումների հետևանքով 200 մարդ է տուժել, այդ թվում՝ ոստիկաններ

Բախումների հետևանքով 200 մարդ է տուժել, այդ թվում՝ ոստիկաններ

Առնվազն 200 մարդ տուժել է շաբաթ օրը Ֆրանսիայի արևմտյան Սենտ-Սոլին կոմունայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, հայտնում է BFMTV-ն։

Այդ մասին լրագրողներին պատմել են բողոքի ակցիայի կազմակերպիչները։

Ֆրանսիայի իրավապահ մարմինների տվյալներով՝ անկարգությունների ժամանակ տուժել է նաև ավելի քան 35 ոստիկան։

Շաբաթ օրը տեղի է ունեցել հանրահավաք, որի ժամանակ բնապահպան ակտիվիստները կոչ են արել ավելի քան 150 կազմակերպությունների և կուսակցությունների հանդես գալ Սենտ-Սոլինում ջրամբարի կառուցման դեմ։ 

Շուտով ցույցը վերաճել է ցուցարարների և ոստիկանների միջև դաժան բախումների։

Հատկանշական է, որ Ֆրանսիայում վերջին օրերին տեղի են ունենում համազգային բողոքի ցույցեր նաև կենսաթոշակային բարեփոխումների օրենքի դեմ։