ՀՅԴ-ի հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատարանը վարույթ է ընդունել

ՀՅԴ-ի հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատարանը վարույթ է ընդունել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ անդամների հայցն ընդդեմ՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ ՀՅԴ անդամները երկու դրվագով են Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց ներկայացրել։

Հիշեցնենք, որ խոսքը Արման Բաբաջանյանի հրապարակային ելույթների մասին է, որոնցում նա ՀՅԴ–ին անվանել է, մասնավորապես,«ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ» եւ այլն։

Դատական հայց ներկայացրել են ՀՅԴ անդամներից Իշխան Սաղաթելյանը, Աշոտ Սիմոնյանը, Սիմոն Սիմոնյանը, Շաղիկ Մարուխեանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լիլիթ Գալստյանը, Միքայել Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Հակոբ Մաթիլյանը, Տարոն Տոնոյանը եւ Արծվիկ Մինասյանը։