Իտալական «Պալերմո» ֆուտբոլային ակումբը սնանկ է ճանաչվել

Իտալական «Պալերմո» ֆուտբոլային ակումբը սնանկ է ճանաչվել

Իտալական «Պալերմո» ֆուտբոլային ակումբը, որը հիմնադրվել է դեռ 1900 թվականին, պաշտոնապես հայտարարվել է սնանկ ու դադարեցրել իր գործունեությունը։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Ըստ հրապարակման, դատարանը հաստատել է ֆուտբոլային ակումբի սնանկ ճանաչման որոշումը։ Նշենք, որ ակումբի նախկին սեփականատեր Մաուրիցիո Ձամպարինիի որդին՝ Անդրեան, դիմել էր դատարանին, առաջարկելով 10 միլիոն եվրո՝ ակումբի պարտքերը մարելու համար, սակայն այդ գումարը բավարար չէր եղել։