Հանրությանը ինչ պետք է, նախնական արդեն ասվել է․ դատախազը հրդեհված կացարանի դեպքի վայրում է

Հանրությանը ինչ պետք է, նախնական արդեն ասվել է․ դատախազը հրդեհված կացարանի դեպքի վայրում է

Մեր մասով էլ գործեր կան, դրա համար ենք հիմա դեպքի վայրում։ Ես չեմ, որ հիմա պետք է հաշվետու լինեմ, որովհետև գործը քննվում է, վարույթը նախաձեռնված է, իսկ պատասխանատուները զինվորական գծով դատախազներն են։ Ես մարզի դատախազն եմ, բայց սույն վարույթը ինձ չի առնչվում, հետևաբար ես չէ, որ պիտի դեպքով բացատրություն տամ կամ մանրամասներ ներկայացնեմ հանրությանը։ Այս մասին քիչ առաջ Ազատ գյուղում՝ ողբերգական դեպքի վայրում, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի դատախազը, որը քիչ առաջ ժամանեց այստեղ։

«Ինչ վերաբերվում է իմ այստեղ գտնվելուն, մարզի հետ կապված այլ հանգամանքներ էլ կան, դրա համար ես այստեղ եմ, իսկ թե ինչու եմ այստեղ, թող մնա հետագային։ Հնարավոր է դեպքեր կան, որոնք կարող են նաև իմ մասով առնչվել, դրա համար եմ այստեղ։ Դեպքրի վայրի զննությունը արդեն ավարտված է, իսկ հանրությանը ինչ-որ պետք է արդեն ասվել է նախնական»,- հավելեց նա։