Ով է գերության մեջ հայտնված զինծառայողը

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Սև լճի տարածքում պայմանագրային զինծառայող Ուրալ մեքենայով հաց է տարել դիրքեր եւ գերի ընկել։ Մեր տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողը 40-ին մոտ է, Խնձորեսկ գյուղից։
Մեզ հաջողվեց կապ հաստատել Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց․
«Ճիշտ է՝ մեր գյուղից տղան՝ Մարտին Գյուլամբարյանը գնացել է դիրքեր, որ հաց տանի ու հետ չի եկել։ Էդ հատվածում մառախուղ է,ասում են՝ կարող ա մոլորվել է, բայց ո՞վ իմանա՝ մոլորվել են, թե իջել են ճանապարհից իրեն տարել։ Մի երեք-չորս ժամ առաջ է կորել։ Այս պահին գնում եմ դեպքի վայր։ Հենց հասնեմ պոստեր, կհասկանամ ինչ է կատարվում»։
ՀԳ․ Նշենք, որ տեղեկությունը Գորիսի համայնքապետը հաստատել է։
Կարծիքներ