Իսրայելը հայտնել է իր ցավալի կորուստների մասին

Լիբանանի հետ սահմանին և Գազայի հատվածում շարունակվող մարտերի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի երկու զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտնել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
Ըստ պաշտոնական տեղեկության՝ 43-ամյա մայոր Ավիվ Մագենը զոհվել է Լիբանանի սահմանին ընթացող մարտերում, իսկ 20-ամյա սերժանտ Նոամ Իսրայել Աբդոն՝ Գազայի հատվածի հյուսիսում շարունակվող մարտերում։
Այս տվյալները հաշվի առնելով՝ մերձավորարևելյան հակամարտության նոր փուլի ընթացքում իսրայելցի զինվորականների շրջանում զոհերի ընդհանուր թիվը, ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, արդեն 730 է։
Կարծիքներ