Թուրքիայում համաճարակային կանոնների պահպանման մասշտաբային ստուգումներ են սկսվել

Թուրքիայում համաճարակային կանոնների պահպանման մասշտաբային ստուգումներ են սկսվել

Թուրքիայի ՆԳ նախարարությունը սկսել է համաճարակային կանոնների պահպանման զանգվածային ստուգումներ երկրի ողջ տարածքում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, շեշտելով որ ստուգումները կլինեն ամենածավալունը պատմության մեջ։ Ստուգայցներ են իրականացվում ռեստորաններ, շուկաներ, ձեռնարկություններ, խանութներ, առեւտրի կենտրոններ։ Ստուգումները չեն շրջանցելու նաեւ ճանապարհային ցանցը, հանրային տրանսպորտը եւ տաքսիները։