Սինգապուրում քաղաքացիներին հատուկ սարքեր կբաժանվեն, որոնք կհետեւեն կոնտակտներին

Սինգապուրում քաղաքացիներին հատուկ սարքեր կբաժանվեն, որոնք կհետեւեն կոնտակտներին

Սինգապուրի իշխանությունները մշակում են պորտատիվ սարքեր, որոնք նախատեսվում է բաժանել այդ երկրի բնակիչներին, որպեսզի հնարավոր լինի հետեւել նրանց կոնտակտներին։ Նպատակը՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելումն է։ Այս մասին հայտարարել է Սինգապուրի ԱԳ նախարարը, ով նաեւ ղեկավարում է կառավարության թվային քաղաքականությունը։ Նա նշել է, որ եթե նման սարքերը փորձարկումների ժամանակ ցույց տան, որ արդյունավետ են աշխատում, ապա մենք դրանք կցրենք երկրի բոլոր բնակիչների շրջանում։ Սինգապուրցի նախարարը կարծում է, որ այդ կերպ սինգապուրցիները ավելի պաշտպանված կլինեն կորոնվիրուսից։ Համակարգը կոչվում է TraceTogether։ Համակարգում գրանցվելով, անձը ստանում է անհատական համարանիշ, իսկ համակարգը գործում է Bluetooth-ի միջոցով։