Ուժեղ թիմերին հաղթելու համար պետք է խաղալ առանց սխալների. Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)

Ուժեղ թիմերին հաղթելու համար պետք է խաղալ առանց սխալների. Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)

Հռոմի «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի «Միլանի» հետ հանդիպումից հետո մեկնաբանել է խաղը, որը նրա թիմը տանուլ է տվել 1:3 հաշվով:

«Մենք այսօր իրոք շատ վատ սկսեցինք խաղը, բայց կան պահեր…: Ես ոչ մեկին չեմ ցանկանում քննադատել, բայց ուզում եմ հասկանալ, թե որն է պատճառը, որ մրցավարը մի դեպքում դիմում է VAR-ի օգնությանը, իսկ մեկ այլ դրվագում, որը մեզ էր հետաքրքրում, չի անում դա: Սակայն նկատելի էր, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք: Մենք այսօր այնպիսի սխալներ թույլ տվեցինք, որոնք անցանկալի են ֆուտբոլի համար: Ուժեղ թիմերին հաղթելու համար պետք է գործել անսխալ, քանի որ նման մրցակիցներն անմիջապես պատժում են նման սխալի համար: Դրա համար մեզ հարկավոր է շատ լավ աշխատել առաջիկա երկու օրերին, որպեսզի պատրաստ լինենք «Յուվենթուսի» հետ հանդիպմանը: Մեզ հետաքրքիր խաղ է սպասում: Պետք է աշխատենք հաղթանակ տանել, քանի որ հանդես են գալիս մեր երկրպագուների ներկայութամբ», - «Միլան» - «Ռոմա» խաղից հետո ասել է Հայաստանի հավաքականի ավագը: