Ոտդ քամակիցդ պոկելու ենք, դրա ժամանակը գալու է. Օհանյան

Ոտդ քամակիցդ պոկելու ենք, դրա ժամանակը գալու է. Օհանյան

Ես չեմ կարող այսօր տեղի ունեցած մի դեպքի չանդրադառնալ։ Այսօր բանակի գնդապետը մայթին կանգնած է եղել, ոստիկանության մայորը իր գործընկերներին ասում է՝ սրան էլ բռնեք։ Գնդապետը ասել է՝  ինչ տոնով ես խոսում ինձ հետ, ես բանակի գնդապետ եմ, նա էլ ասել է՝ ես էլ գնդապետ շինող եմ։ Պատկերացնու՞մ եք՝ ուր ենք հասել։ Դա հենց մայորի ղեկավարի խոսույթն է։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Հետո գնդապետին գցել են քացու տակ։ Այդ ժամանակ կողքից մեկը ասել է , թե էս ինչ եք անում, նա «Մարտական խաչի» ասպետ է, մայորը ասել է՝ թու քո շքանշանի վրա։ Այս դեպքը անպայման պիտի ժողովրդական գնահատականի արժանանա։ Լսի մայոր, դու ժողովրդի առաջ պատասխան ես տալու, մենք քո դեմքը գիտենք ու քո ղեկավարի ճոճած մուրճը ջարդվելու է քո գլխին։ Ես հիմա իմ մարտական ընկերների անունից ասում եմ, որ ոտդ քամակիցդ պոկելու ենք։ Դրա ժամանակը հաստատ գալու է »,- հավելեց նա։