Ի՞նչ գներ են առաջարկում հեռուստաընկերությունները հանրաքվեի կողմերին

Ի՞նչ գներ են առաջարկում հեռուստաընկերությունները հանրաքվեի կողմերին

Փետրվարի 17-ից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քարոզարշավի վճարովի եթերաժամանակի արժեքները։

Հանրային հեռուստաընկերության եթերի 1 րոպեն արժե 50 հազար դրամ, Հ2-ը՝ 60 հազար, «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները՝ 100 հազար դրամ։ «Կենտրոն» հեռուստաընկերությունը համեմատաբար մատչելի գներ է առաջարկում՝ 1 րոպեն՝ 24 հազար դրամ, «Երկիր Մեդիան»՝ 25 հազար, «5-րդ» ալիքում գներն ավելի էժան են՝ ընդամենը՝ 6900 դրամ, «ԱՐ» հեռուստաընկերություն՝ 20 հազար դրամ, « Նոր Հայաստան» TV-ն՝ 16 հազար, «21TV»-ն՝ 6000։

Մարզային հեռուստաընկերությունները անհամեմատ ավելի էժան են․ Մարտունու «Գեղամա» հեռուստաընկերությունը՝ 12 հազար, « Ֆորտունա»-ն՝ 21 հազար 818, «ՄԻԳ» ՀԸ-ն՝ 3000 դրամ, «ԼՈՌԻ» հեռուստածրագիրը՝ 5 հազար 900 և այլն։ 

Կողմերը, ըստ «հանրաքվեի մասին» օրենքի, ունեն նաև անվճար եթերաժամանակ Հանրային հեռուստաընկերությամբ՝ յուրաքանչյուր օրը կողմերին տրամադրվում է 2 եթերաժամ`13։30-ին, 19։45-ին ամեն օր փոխվող հերթականությամբ։ Անվճար եթերաժամանակը կտրամադրվի փետրվարի 20-ից։