«Թանկանոց» տոնածառն ապամոնտաժվում է․ կօգտագործվի՞ այն հաջորդ տարի

«Թանկանոց» տոնածառն ապամոնտաժվում է․ կօգտագործվի՞ այն հաջորդ տարի

Հունվարի 14-ից սկսվել են նոր, 71 մլն դրամ արժողությամբ տոնածառի ապամոնտաժման աշխատանքները։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից տեղեկացանք, որ տոնածառը պահվելու է Երևանի քաղաքապետարանին պատկանող պահեստներից մեկում․

«Կար տեղադրման մոնտաժ։ Կազմակերպությունը, որից որ գնել էինք տոնածառը,  ուղարկել էր մասնագետներ, որոնք այստեղ մեր համապատասխան աշխատակիցների հետ կատարել են աշխատանքները, այն 71 մլն դոլարից մոտ 21 մլն դրամը վերաբերում էր բուն տոնածառին, մոտ 35 մլն դրամը՝ լուսային շղթային, զարդարանքներին, 1.5 մլն դրամը՝ մոնտաժման աշխատանքներին, մնացածը՝ խաղալիքներին»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Կարապետյանը։ 

Որտեղի՞ց են ֆինանսավորվում ապամոնտաժման աշխատանքները․

«Դեռևս 2017 թվականի դեկտեմբերին հաստատված քաղաքի բյուջով գումար կա հատկացված, և աշխատանքները այդ գումարի շրջանակներում է տեղի ունենում, և ոչ միայն դա, այլ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բազմաթիվ տեխնիկական և մարդկային ռեսուրսները օգտագործվում են և պարբերաբար դրա վրա գումարներ են ծախսվում»։

Իսկ օգտագործվելո՞ւ է տոնածառը հաջորդ տարի․

«Ամենայն հավանականությամբ, ոչ մի պատճառ չկա չօգտագործելու»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը։