Ծնկակապի ասպետական միաբանությունը նոր անդամներ ունի

Ծնկակապի ասպետական միաբանությունը նոր անդամներ ունի

Նիդերլանդական թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը եւ իսպանական թագավոր Ֆիլիպ 6-րդը դարձել են Մեծ Բրիտանիայում գործող հնագույն ասպետական միաբանություններից մեկի՝ Ծնկակապի բարեծին ասպետների միաբանության անդամ։ Վերջիններիս ասպետական միաբանություն ընդունել է բրիտանական թագուհի Եղիսաբեթ 2-րդը։ Ինչպես փոխանցում է Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը, ասպետական ընծայման հանդիսավոր արարողությունը, տեղի է ունեցել Վինձորյան ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում։ Հիշեցնենք, որ Ֆիլիպ 6-րդ եւ Վիլեմ-Ալեքսանդր թագավորները իրենց երկրներում գահ են բարձրացել 2014 եւ 2013 թվականներից, իրենց ծնողների՝ գահահրաժարումից հետո, որոնք նույնպես եղել են ասպետական միաբանության անդամներ։