Վահան Նարիբեկյանը վաղաժամ դադարեցրել է գործուղումը եւ վերադառնում է Երեւան

Վահան Նարիբեկյանը վաղաժամ դադարեցրել է գործուղումը եւ վերադառնում է Երեւան

Ինչպես հայտնի է՝ խորհրդարանում լուսաբացները խաղաղ չեն։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Ազգային ժողովի պատգամավորների մի խումբ օգնականներ պահանջում են ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղար, այն է՝ ղեկավար Վահան Նարիբեկյանի հրաժարականը, որը հրաժարվել է օգնականներին նախկինի պես պարգեւավճարներ տրամադրել։

Նախկինում պետծառայողներին հավասար նաեւ օգնականներն են պարգեւավճարներ ստացել, իսկ հիմա աշխատակազմից պարզաբանել են, որ պահուստային ֆոնդում գումար չկա , իսկ օգնականներին պարգեւավճարներ տալը օրենքով նախատեսված չէ, այլ կատարվում էր խնայողությունների հաշվին։

Ինչեւէ, երեկ ՔՊ-ում մոտ հինգ ժամանոց նիստ է տեղի ունեցել եւ քննարկվել է նաեւ այս թեման՝ Ալեն Սիմոնյանից պահանջելով ազատել աշխատակազմի ղեկավարին, նիստի մանրամասներին Նարիբեկյանի դեմ սկսված արշավի բուն շարժառիթներին մենք կանդրադառնանք «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում, սակայն ԱԺ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հունվարի 28-ից փետրվարի 4-ը Փարիզ գործուղված Նարիբեկյանը Երեւանում բարձրացած աղմուկի պատճառով սեփական նախաձեռնությամբ վաղաժամ դադարեցրել է գործուղումը եւ վերադառնում է Երեւան։