Մինչ համատարած կիթը՝ արդեն կթում է․․․ 

Մինչ համատարած կիթը՝ արդեն կթում է․․․ 

Արաբկիրի համայնքատիրության գումարը Հաէկոնոմբանկով ենք մուծում։ Երեկ գնացել էի, որ գումարը մուծեմ։ Մուծելու ընթացքում  սպասարկող աղջիկն ասաց՝ 500 դրամ միջնորդավճար պիտի վճարեք։
-Ինչու՞,- հարցրի։ Որերորդ տարին է մուծում ենք, նման բան չի եղել։ 
-Հունվարի մեկից են մտցրել,- արձագանքեց։ 
Կողքիս կանգնած մի կին ասում էր․ 
-Նախորդ հինգ ամսվա ամսվա գումարի չեկերը կորցրել եմ, համայնատիրության նախագահը փոխվել, պահանջում է, խնդրում եմ ինձ տրամադրեք։ 

Սպասարկողը սառը պատասխանեց՝ 2500 դրամ մուծեք։ Ամեն մի գործարքի գինը 500 դրամ է։ 
Երբ կով են կթում՝ հարցնու՞մ են։ Մոտավորապես այս վիճակում ենք հայտնվել։ Կով կթելուց էլ մեջքը շոյում, հետո են կթում։ Մեր մեջքն էլ Փաշինյանն է շոյում՝ մարալ եզո  ջան ասելով։  Որ չեն փաղաքշում, կովը քացի- քացի է անում, չի թողնում, որ իրեն կթեն։ Հազար անգամ ներողություն եմ խնդրում, բայց մենք ավելի անխոս, ավելի հեզ  ենք, քան այդ կենդանին։ Մարդիկ հայհոյելով, թքել- մրելով մուծում էին այդ 500 դրամը։ Ասում էին՝ զխկրտվեք, բկներիդ մնա․․․
Հիմա մեր մեջքը փաղաքշողն ուզում է, որ մինչև վերջին կաթիլ կաթը քամի։ Կովը որ կով է, իր հորթի կաթ քամողին մի էնպես քացի կտար, որ կերած կաթը քթովը դուրս գար։ Կովը որ կով է, կթելուց հորթի համար կաթ են թողնում․․․
Մինչ մենք խոսում ենք սպասվելիք հարկերից, արդեն հարկում են։ Ու այդ ամենն անում է գլխավոր կթվորը՝ իր կթվորների գործուն աջակցությամբ։