Կարծում էի՝ Զելենսկու հետ ավելի հեշտ է լինելու․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է՝ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության համաձանագիր կնքել Ուկրաինայի հետ, այն դեպքում, երբ Ուկրաինայի նախագահի հետ պայմանավորվելն ավելի բարդ է։ Այս մասին Թրամփը խոսել է Սպիտակ տանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Նա հասկացրել է, որ իր համար ավելի հեշտ է բանակցել ռուսական կողմի հետ, քան ուկրաինական։
Թրամփն ասել է, որ ըստ էության Ռուսաստանի հետ համաձայնության արդեն կարողացել է գալ եւ հիմա մնում է, որ կարողանա պայմանավորվել Զելենսկու հետ։ ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ ի սկզբանե այն կարծիքին է եղել, որ Վլադիմիր Զելենսկու հետ է ավելի հեշտ լինելու բանակցելն ու ընդհանուր լեզու գտնելը։ Ամեն դեպքում, Թրամփը հույս է հայտնել, որ կողմերի հետ պայմանավորվել հնարավոր կլինի, քանի որ ինքն ուզում է փրկել իրավիճակը։ ԱՄՆ ղեկավարը նաեւ ասել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ինքը նախընտրած կողմ չունի եւ իր հիմնական նպատակն այն է, որ պատերազմը որքան հնարավոր է՝ շուտ ավարտվի։
Կարծիքներ