Փաշինյանը «Նաիրի» ԲԿ է այցելել․ ինչ է պատահել

 Փաշինյանը «Նաիրի» ԲԿ է այցելել․ ինչ է պատահել

Այսօր համացանցում լուր տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է և նրան տեղափոխել են Նաիրի բժկական կենտրոն։

Ավելի ուշ «Նաիրի» ԲԿ-ի մամուլի քարտուղարը Ռադար Արմենիա-ին տեղեկացրել է, որ Փաշինյանը այցելել է բժշկական կենտրոն՝ պացիենտներից մեկին տեսակցելու։

«Նա առողջական խնդիրներով պայմանավորված չի այցելել հիվանդանոց»,- ասել է մամուլի քարտուղարը:

Ավելի ուշ տեղեկացանք, որ այցելության պատճառը եղել է աչքերի խնդիրը, այլ ոչ թե սրտի, առավել ևս` որևէ հիվանդի այցելելը: Ինչ վերաբերում է այն տեղեկությանը, թե ԱԺ նախագահի ծառայողական մեքենան նույնպես տեսել են Նաիրի ԲԿ ի բակում, ապա Ալեն Սիմոնյանը գրեթե ամեն օր այցելում է Նաիրի` թևի հետ կապված խնդիրներով: